Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում հնարավոր են նոր պաշտոնանկություններ:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից ազատվել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG