Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է շփման գիծ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր այցելել է Թերթերի շրջան, հանդիպել շրջանային վարչակազմի ղեկավարի, Թերթեր քաղաքի բնակիչների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ շրջանը գիշերը գնդակոծվել է հայկական Զինված ուժերի կողմից: Հասանովը զրուցակիցներին վստահեցրել է, թե «թշնամուն արժանի պատասխան է տրվել»:

Այնուհետև Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը մեկնել է «ճակատային գիծ», փոխանցում է APA գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG