Մատչելիության հղումներ

Ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանի ՊՆ օդանավը երկու անգամ ժամանել է Իսրայել


Ղարաբաղյան շփման գծում մարտերի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեծ բեռնատար օդանավը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում: Այդ մասին այսօր հաղորդում է Haaretz թերթը:

Իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ Իլ-76 օդանավը երկիր է ժամանել ապրիլի 4-ին և 6-ին: Հենվելով տվյալների ինտերնետային բազայի վրա՝ Haaretz-ը հաղորդում է, որ AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով օդանավը ժամանել է Թուրքիայի կողմից, թռել է Կիպրոսի վրայով և Իսրայելի օդային տարածք է մուտք գործել Թել Ավիվի վրայով:

Թերթը, վկայակոչելով արտասահմանյան զեկույցները, նշում է, որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ չորս տարում այդ պետությանը վաճառելով մոտ 5 միլիարդ դոլարի սպառազինություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG