Մատչելիության հղումներ

Պորոշենկոն հուսով է, որ Սավչենկոն մի քանի շաբաթից կտեղափոխվի հայրենիք


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսով զրուցում է Նադեժդա Սավչենկոյի հետ, 19-ը ապրիլի, 2016թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսով զրուցում է Նադեժդա Սավչենկոյի հետ, 19-ը ապրիլի, 2016թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հույս է հայտնել, որ մի քանի շաբաթից հնարավոր կլինի Ռուսաստանից հայրենիք տեղափոխել 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:

Հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ Պորոշենկոն ասել է, որ անցած շաբաթ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, զրույցի ընթացքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել լուծել այս խնդիրը:

«Սավչենկոյի վերադարձը հայրենիք կլինի մեծ օր թե՛ իմ, թե՛ ուկրաինացիների համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել Պորոշենկոյի այս խոսքերը: Սակայն Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը Թվիթերում գրել է, որ կասկածում է, թե Սավչենկոյի ազատ արձակումը շաբաթների հարց է, ավելացնելով՝ առավել հավանական է, որ մինչև մայիսի վերջ նրան չեն ազատի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG