Մատչելիության հղումներ

Նախագահը ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը


Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսը

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսը

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Ըստ այդ հայտարարության՝ նախագահ Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

«Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նաև ասված է հայտարարությունում:

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ, յոթ մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG