Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, Ահարոնյանն ասաց․ - «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որին այս պահին ես տիրապետում եմ»։

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ, երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG