Մատչելիության հղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ Հալաբյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում:

Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Դեպքի վայրում են ԱԻՆ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG