Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարարին


Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ալ-Ազզիին, ով ներկայացնում է Լիբանանի կառավարությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության խթանման ուղիների շուրջ, ընդգծվել է հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերականգնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին, իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG