Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչեցին Մոնտեվիդեոյում


Ուրուգվայ - Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը, 24-ը ապրիլի, 2016թ․

Ուրուգվայ - Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը, 24-ը ապրիլի, 2016թ․

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայ համայնքը ապրիլի 24-ը սկսեց ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հոգեհանգստյան արարողությամբ:

Կեսօրից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական միջոցառումը Արմենիա հրապարակում, որին ներկա էին բոլոր խմբակցությունների օրենսդիրներ:

Իր ելույթում Ստամբուլի «Նոր Զարթոնք» կազմակերպության բանբեր Սայաթ Թեքիրը ասաց, որ այսօր Թուրքիայում տեղի են ունենում նոր ջարդեր, և բացառված չեն հայերի դեմ նոր գործողություններ:

Որպես գլխավոր բանախոս ելույթ ունեցավ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը, ով ընդգծեց, որ արդարություն է պահանջում այս ոճիրը մարդկության դեմ, և որ վրեժխնդրությունն ու ատելությունը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերում:

Նա նշեց, որ Ուրուգվայի համար պարտավորեցնող է՝ լինել առաջին պետությունը աշխարհում, որը օրենքով ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ուստի պետք է շարունակել պայքարը հանուն արդարության և խաղաղության:

Մարտինեսը համարվում է իշխող կուսակցության նախագահական հավանական թեկնածուներից մեկը հաջորդ ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG