Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդակցություն ԱՆ-ում՝ վիրավորների բուժօգնության հարցով


Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ վիրավորվների բուժօգնության հարցով:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպական հարցերում:

Կարևորվել է վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել:

Հաղորդագրությունում ասված է նաև, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով բուժօգնություն ստանալու նպատակով այս պահին Հայաստանում գտնվող 7 քաղաքացի դիմել է առողջապահության նախարարություն, 4-ը` տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG