Մատչելիության հղումներ

«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն՝ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր և խնամելով որբերին ու փախստականներին։

«Ավրորա» մրցանակի հանձնման արարողության ժամանակ մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին:

Մրցանակի դափնեկիրը ստանալու է հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է, որը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, որպես երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց նաև «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել է Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ 100 LIVES նախաձեռնության կողմից: Այն տրվել է New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակիին՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG