Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. Էրդողանի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության, արտգործնախարարության փոխանցմամբ, ասել է Քոչարյանը՝ ամփոփելով. - «Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG