Մատչելիության հղումներ

Վիրահայերը որոշել են այս տարի Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա չանցկացնել


Վրաստանի հայ համայնքը որոշել է այս տարի ձեռնպահ մնալ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվող ավանդական ակցիայից:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ հայ համայնքի հաղորդագրությունում նշված է, որ նման որոշում է ընդունվել սադրանքներից խուսափելու, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների խնդրանքով:

«Ելնելով երկրում և տարածաշրջանում ստեղծված բարդ ու լարված իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, մտահոգություններն ու խնդրանքը, խուսափելու համար սպասվող սադրանքներից, Վրաստանի հայ համայնքը որոշում է ընդունել այս տարի ձեռնպահ մնալ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվող ավանդական ակցիայից», - նշված է հայ համայնքի հաղորդագրությունում:

Այս տարի, բացառության կարգով, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումը անցկացվելու է Հավլաբարում, հայկական եկեղեցուն պատկանող տարածքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG