Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Շարունակելու ենք պայքարել, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»


Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը մարտի, 2016թ.
Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը մարտի, 2016թ.

«Մենք շարունակելու ենք մեր արդար գործը, պայքարելու ենք և շարունակելու ենք պայքարել, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ճշմարտությունը պետք է վերականգնվի, ասաց վարչապետը՝ նշելով, որ առաջինն այդ մասին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը, և որքան շուտ, այնքան՝ լավ։ «101 տարի է ինչ իրականացել է հայի նկատմամբ ցեղասպանություն, և մենք դատապարտում ենք», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ամբողջ աշխարհը նույնպես պետք է դատապարտի այն, որպեսզի նման ցեղասպանությունները չկրկնվեն որևէ ժողովրդի նկատմամբ։

«Մենք՝ դատապարտելով, ոգեկոչելով հիշատակը մեր հայ ժողովրդի, պետք է նայենք ապագային, պետք է կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք մեր հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, և դա է միակ ճանապարհը պայքարելու և ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ՝ ամեն օր, ամեն վայրկյան, ապացուցելու, որ թուրքը ցեղասպան է, մարդասպան է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ ճանաչման գործընթացը կհամարի ավարտված, երբ Թուրքիայի իշխանությունները, ժողովուրդը կհասկանան և կընդունեն իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը հայերի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG