Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդում են Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը


Արտապատկերում Հ1-ի ուղիղ հեռարձակումից
Արտապատկերում Հ1-ի ուղիղ հեռարձակումից

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այս պահին հուշահամալիրում Վեհափառի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվում:

Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցում նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին և օտարերկրացի այլ հյուրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG