Մատչելիության հղումներ

Սենատոր Քըրքը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Սենատոր Մարկ Քըրք, արխիվ
Սենատոր Մարկ Քըրք, արխիվ

Ամերիկացի սենատոր Մարկ Քըրքը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Քանի որ որ մենք ապրիլի 24-ին նշում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, ես կոչ եմ անում վարչակազմին ճանաչել 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայի կողմից մեկևկես միլիոն հայերի սպանությունը ինչպես այն կար՝ ցեղասպանություն», - ասված է հայտարարությունում, որը տարածել է սենատորի գրասենյակը:

Մարկ Քըրքը շեշտում է, որ անցյալի ցեղասպանությունները ճանաչելը վճռորոշ նշանակություն ունի հետագա ցեղասպանությունները կանխելու համար, հետևաբար՝ «վաղուց ժամանակն է ազնվորեն խոսելու հայերի հետ կատարվածի մասին»:

Հիշեցնենք՝ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ամերիկահայ համայնքին և համայն հայությանը ուղղած իր ապրիլքսանչորսյան վերջին ուղերձում ևս խուսափեց Ցեղասպանություն բառից՝ օգտագործելով հայերեն Մեծ Եղեռն ձևակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG