Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց ՀՀ նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

Այսօր տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում Բան Կի-մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:

Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG