Մատչելիության հղումներ

Երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել: Այդ մասին հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը՝ մեկնաբանելով Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած ակցիայի ժամանակ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը:

Միջադեպի կապակցությամբ, Ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: Բացի այդ, ոստիկանապետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG