Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, ապրիլ, 2016թ.

ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, ապրիլ, 2016թ.

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (15 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG