Մատչելիության հղումներ

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ռուս և հայ իրավապահների կողմից հարցաքննվել է 17 անգամ:

Դատարանն այսօր շարունակեց հրապարակել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս, ինչպես նախորդ նիստին, հրաժարվեց հարցերին պատասխանել:

Նախաքննական մի քանի ցուցմունքներում, օրինակ, նա պնդել էր, որ զանգել է Ավետիսյանների տնից վերցրած հեռախոսով ոմն Արթուրի, ով Երազագավորս գյուղի իր թաքստոց ուտելիք է բերել: Մեկ այլ ցուցմունքում, սակայն, հայտնում է, որ ստել է: Կամ մի տեղ ասում է, թե երկամյա Հասմիկ Ավետիսյանին սվին դանակով է սպանել, մեկ այլ տեղ ասում է՝ կրակոցով:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Միհրան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հարցին, թե նկատվում է արդյոք ռուսական կողմի՝ որևէ հանգամանք թաքցնելու միտում, պատասխանեց․ - «Հանգամանքների բերումով որոշակի պաշտոնատար անձինք կատարել են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ: Մենք միջնորդել ենք՝ արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր: Սակայն այդ պահով էլ ռուսական կողմը չի տրամադրել մեզ տեղեկատվություն: Պերմյակովի հարցաքննություններ էլ այդ ուղղությամբ չեն իրականացվել: Եթե ստանանք այդ քրեական գործերի հարուցումը, արդեն պարզ կդառնա, ամփոփ կնայենք և կդիտարկենք, թե արդյո՞ք միտում եղել է կոծկելու»:

Դատական հաջորդ նիստին կշարունակվեն հրապարկել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները:

XS
SM
MD
LG