Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ «Սավչենկոյի ցուցակի» վերաբերյալ


Նադեժդա Սավչենկոն ռուսական դատարանում, արխիվ
Նադեժդա Սավչենկոն ռուսական դատարանում, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով Եվրախորհրդի անդամ երկրներին առաջարկվում է կիրառել «Սավչենկոյի ցուցակը», եթե ռուսաստանյան բանտում գտնվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն անհապաղ ազատ չարձակվի: Այդ ցուցակում ըդգրկված անձանց նկատմամբ պետք է սահմանվեն պատժամիջոցներ:

Նադեժդա Սավչենկոն 2 ռուս լրագրողի սպանության և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով այս տարվա մարտի 22-ին ռուսական դատարանի կողմից դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո նա չոր հացադուլ հայտարարեց:

Ավեի վաղ՝ ռուսաստանյան հանրահայտ ընդդիմադիրներ Սերգեյ Մագնիստկու և Բորիս Նեմցովի սպանություններից հետո, շրջանառության մեջ էին դրվել «Մագնիստկու ցուցակ» և «Նեմցովի ցուցակ» անվանումներով փաստաթղթերը: 2012-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգներում ընդունվել էր օրենք, որը պատժամիջոցներ է նախատեսում այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, մեղսակից են ռուսաստանյան քրեակատարողական հիմնարկում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG