Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից մեկնել է երրորդ երկիր


Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ ասուլիսը Բաքվում, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ ասուլիսը Բաքվում, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանում գողության մեջ մեղադրվող՝ Բաքվից քաղաքական ապաստան հայցած և Ադրբեջան տեղափոխված Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից մեկնել է երրորդ երկիր:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` հղում անելով իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուին: Վերջինս չի նշել, թե հատկապես որ երկիր է տեղափոխվել Մարտիրոսյանը: Ադրբեջանական գործակալությունը նաև հաղորդում է, թե Մարտիրոսյանը «բախվել է ՀՀ պետական մարմինների ճնշումներին՝ իր ղեկավարած ընդդիմադիր «Ներազգային ազատագրական շարժման» գոծունեության հետևանքով»:

Հայաստանի Քննչական կոմիտեն 2015 թ․ սեպտեմբերին հայտարարել էր, որ որպես «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության» ղեկավար հանդես եկող Մարտիրոսյանը նույն թվականի սեպտեմբերի 9-ից հետախուզման մեջ է: Ըստ կոմիտեի, այդ անձի նկատմամբ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերով գողություն», նաև եղել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG