Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետդեպը վերահաստատում է ԼՂ հակամարտող կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը


Ջոն Քիրբի, ԱՄՆ պետդեպի խոսնակ, արխիվ
Ջոն Քիրբի, ԱՄՆ պետդեպի խոսնակ, արխիվ

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ-ն է: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, հստակ նշել է, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու կարգավորմանը: Եվ մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ աշխատելուն` հանուն տևական խաղաղության»,- ասել է Քիրբին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG