Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ. ՄԽ համանախագահների համար հրադադարի պահպանումը սկզբունքային է


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում
Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ Կրակի դադարեցման մասին 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաև ի զարգացումն դրա ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կրակի դադարեցման ամրապնդման մասին 1995 թվականի համաձայնագիրը անժամկետ բնույթ ունեն և նախկինի պես հակամարտության գոտում հրադադարի հիմքն են կազմում։ Այն մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանությունում։

«Այդ սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր դիրքորոշմանը, շարադրված էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության նոտայում, որ ս.թ. ապրիլի 12-ին հղվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում ապրիլի 21-ին տեղադրված մեկնաբանությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG