Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր


Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` «հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG