Մատչելիության հղումներ

Թուրքիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «Էրգենեկոնի» գործով կայացված վճիռը


Դատապարտյալներին դատարան էին բերում իրավապահների խստագույն հսկողության ներքո, 2013թ.
Դատապարտյալներին դատարան էին բերում իրավապահների խստագույն հսկողության ներքո, 2013թ.

Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել հեղաշրջում կազմակերպելու համար 275 մարդու մեղավոր ճանաչելու մասին 2013 թվականին կայացված դատավճիռը:

Անկարայի դատարանը ապրիլի 21-ին որոշել է չհիմնավորված ճանաչել դատավճիռը, քանի որ ապացուցված չի համարել «Էրգենեկոն» անվամբ գաղտնի ցանցի գոյությունը: Դատարանը նաև մի շարք խախտումներ է արձանագրել նախաքննության կողմից ապացույցների ձեռք բերման գործընթացում, մասնավորապես` ապօրինի գաղտնալսումների և խուզարկությունների մասով:

Ավելի քան 5 տարի տևած աղմկահարույց դատավարությունից հետո` 2013 թվականին, թուրքական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց տասնյակ բարձրաստիճան զինվորականների, գեներալների, պատգամավորների ու լրագրողների՝ տարիներ առաջ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջում նախապատրաստելու համար: Գործով անցնող 300 ամբաստանյալներից որևէ մեկը չէր ընդունել առաջադրված մեղադրանքը, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ցմահ կամ 6-ից մինչև 50 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG