Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Բելառուսը երբեք որևէ երկրի ծառան չի լինի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում խորհրդարանում, Մինսկ, 21-ը ապրիլի, 2016թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում խորհրդարանում, Մինսկ, 21-ը ապրիլի, 2016թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով՝ Մոսկվային կոչ է արել հարգանքով վերաբերվել Բելառուսին։

«Ես ցանկանում եմ, որ ռուսները, կոնկրետ՝ Ռուսաստանի ղեկավարությունն իմանան, որ Բելառուսը երբեք որևէ երկրի ծառան չի լինի, մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, մենք ապրում ենք ձեզ հետ միասին մի շենքում, բայց մեր սեփական բնակարանում, որը գուցե փոքր է, բայց մերն է»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսի ռազմավարական գործընկերն է, սակայն իր երկրի համար նաև Արևմուտքն ունի շատ մեծ կարևորություն։

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան միշտ ապրելու են սլավոնական ընդհանուր տարածքում։

Բելառուսի նախագահը նաև կոչ է արել բարեփոխել և արդիականացնել ԱՊՀ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG