Մատչելիության հղումներ

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը երեկ միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:

Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին՝ համատեղ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:

Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն, Դ’Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն: Ըստ հաղորդագրության՝ բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015 թվականի նոյեմբերի վերջին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի հետ հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարությունը նաև հիշեցնում է, որ Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG