Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ․ ԼՂ հակամարտության կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել, վերսկսել բանակցային գործընթացը, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ պահանջվում է զսպվածություն ցուցաբերել, հասնել կայունության վերահաստատմանը: Համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը:

Զախարովան վերստին հավաստիացրել է, որ ռուսական կողմը որպես միջնորդ պատրաստ է կողմերին ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օժանդակությունը:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG