Մատչելիության հղումներ

Նախագահը նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին շնորհավորել է 75-ամյակի առթիվ


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

«Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի մի ինքնատիպ աշխարհ, որ վաղուց ճանաչման է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի հեղինակավոր ցուցասրահներում: Բարձր գնահատականի են արժանի նաև Ձեր բեմանկարչական աշխատանքները, որոնք մեծապես նպաստել են հայ թատրոնի ու կինոյի զարգացմանը», - նկարչին գրել է Հյաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG