Մատչելիության հղումներ

The Los Angeles Times-ը՝ քառօրյա պատերազմի մասին


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մոտ, ապրիլ, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մոտ, ապրիլ, 2016թ․

«Հնարավոր է՝ այս հակամարտությունը ցույց տվեց, որ և ոչ մի խոշոր գերտերություն չի կարող կարգավորել այն»:

«Ահա թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը կրկին թեժացավ»․ - այս վերնագրի ներքո The Los Angeles Times պարբերականում հրապարակած հոդվածում լրագրող Մանսուր Միրովալյովը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմին:

«Այս ամիս Լեռնային Ղարաբաղում զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Մոսկվայի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, սակայն այն չի պահպանվում, և շարունակվող կրակոցները մարդկային նոր կյանքեր են խլում՝ բարձրացնելով նոր քաղաքական փոշի», - Միրովալյովը:

Հակադրելով երկու հակամարտող երկրներին, լրագրողը նշում է, որ Հայաստանը չունի ռեսուրսներ, ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն, տառապում է ուղեղների արտահոսքից և այդ պայմաններում կախվածության մեջ է հայկական սփյուռքից՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և հատկապես Միացյալ Նահանգների: Ադրբեջանը, ըստ հոդվածի հեղինակի, «10 միլիոն բնակչությամբ նավթային գերտերություն է, որը տարիներ շարունակ օգտվել է նավթի բարձր գներից և վայելել Թուրքիայի քաղաքական աջակցությունը»:

Ամերիկյան պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածի հեղինակը պատմում է, որ Ադրբեջանը 2014 թվականին ավելացրեց պաշտպանությանն ուղղված իր ծախսերն այնպես, որ դրանք գերազանցեցին Հայաստանի ընդհանուր բյուջեն, այդպիսով լցնելով ռուսաստանյան զինագործների գրպանները: Հայաստանն էլ է ռուսական զենք գնել, նշում է լրագրողը, սակայն՝ ավելի քիչ:

Իսկ դրան զուգահեռ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կաղում էր, ընդգծում է Միրովալյովը:

Ապրիլի 2-ին Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրեցին կրակ բացելու մեջ: Մոսկվան պնդում էր հրադադար հաստատել, Իրանն առաջարկում էր իրեն որպես միջնորդ, իսկ Թուրքիայի նախագահը՝ խոստանում Ադրբեջանի հետ լինել մինչև վերջ: Ապրիլի 5-ին ադրբեջանցի և հայաստանցի ռազմական ղեկավարները իրար ձեռք սեղմեցին Մոսկվայում, և թվում էր, թե լայնամասշտաբ պատերազմը ոչ ոքի շահերից չէր բխում, շարունակում է հոդվածագիրը:

«Հնարավոր է՝ այս հակամարտությունը ցույց տվեց, որ և ոչ մի խոշոր գերտերություն չի կարող կարգավորել այն, ինչպես նաև ցույց տվեց, որ հակամարտող կողմերը և տեղական խաղացողները կարող են հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե փորձեն գտնել կարճաժամկետ փոխզիջում և տևական լուծում», - The Los Angeles Times-ում գրում է Մանսուր Միրովալյովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG