Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաները Մակեդոնիայում շարունակվում են


Մակեդոնիա - Բողոքի ակցիան մայրաքաղաք Սկոպյեում, 20-ը ապրիլի, 2016թ․
Մակեդոնիա - Բողոքի ակցիան մայրաքաղաք Սկոպյեում, 20-ը ապրիլի, 2016թ․

Մակեդոնիայի ընդդիմությունը չի մասնակցի երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին, քանի դեռ կառավարությունը չի հետաձգել ընտրությունները և չեղյալ չի հայտարարել կոռուպցիայի մեջ կասկածվող քաղաքական գործիչների նկատմամբ վիճահարույց համաներումը:

Եվրամիության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին Վիեննայում բանակցություններ էին նախատեսված, որոնց մասնակցելու համաձայնություն էր տվել իշխող կուսակցությունը:

Մեկ շաբաթից ավելի Մակեդոնիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Գյորգե Իվանովի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG