Մատչելիության հղումներ

Շփման գծի Թալիշի ուղղությունում ՊԲ զինծառայող է զոհվել


Nagorno-Karabakh -- Road-sign pointing to Talish village near the 'line of contact, 06Apr2016

Nagorno-Karabakh -- Road-sign pointing to Talish village near the 'line of contact, 06Apr2016

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության՝ քիչ առաջ հրապարակած հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 6:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 32-ամյա զինծառայող Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG