Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է եզդիների և ասորիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին


Ապրիլի 20-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ԱԳՆ-ում ընդունել է Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին։

Այս առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունում նշվում է․ - «Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:

Նախարարի տեղակալը, ընդգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG