Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) երեկ երեկոյան գրավոր հռչակագիր է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, որը ստորագրել են 44 խորհրդարանականներ:

Փաստաթղթում, որի տեքստը հրապարակված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում, մտահոգություն է արտահայտվում հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված, ընդգծվում է, որ անընդունելի է ծանր զինտեխնիկայի կիրառումը, և կողմերին կոչ է արվում ձեռնարկել վճռական քայլեր ու ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG