Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ուկրաինայի ՊՆ պատվիրակությունը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Ապրիլի 18-22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:

Երեկ ուկրաինական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG