Մատչելիության հղումներ

Հայաստանի Ընտրական օրենսգրքի հարցը ԵԽԽՎ-ում


ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը Վեհաժողովի գարնանային լիագումար նիստի ժամանակ, դիմելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, տեղեկացրեց, որ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունն իշխանությանն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման 5 առաջարկ, որոնք, սակայն, իշխանությունը մերժել է ընդունել:

«Հնարավո՞ր է, Գլխավոր քարտուղար, անձամբ հորդորեք Հայաստանի իշխանություններին՝ լինել ավելի կառուցողական Ընտրական օրենսգրքի հարցում՝ համագործակցության գալու նպատակով»,- Յագլանդին հարցրեց Զուրաբյանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ասաց, թե մշտապես արտահայտում է դիրքորոշում, որ շատ կարևոր է համաձայնության գալ այնպիսի հարցերում, ինչպիսին է Ընտրական օրենսգիրքը: «Մենք, անշուշտ, Հայաստանի կառավարությանը հորդորել ենք գտնել փոխզիջումներ, բայց, միևնույն ժամանակ, դա կախված է նաև ընդդիմությունից: Այնպես որ, թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմությունը կարող են համագործակցել»,- հայտարարեց Յագլանդը՝ վերահաստատելով, որ ինչպես Ընտրական օրենսգիրքը, այնպես էլ Սահմանադրությունը պետք է համաձայնեցված լինի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG