Մատչելիության հղումներ

Ժնևում սիրիական ընդդիմությունը խիստ դժգոհություն է հայտնել հրադադարի խախտումների վերաբերյալ


Ռիադ Հիջաբ, արխիվ
Ռիադ Հիջաբ, արխիվ

Ժնևում ընթացող բանակցություններին ներկա սիրիական ընդդիմությունը խիստ դժգոհություն է հայտնել Սիրիայում հրադադարի խախտումների վերաբերյալ։

Ընդդիմության առաջնորդ, Սիրիայի նախկին փոխվարչապետ Ռիադ Հիջաբը գերտերություններին կոչ է արել «անհապաղ» հանդիպում կազմակերպել՝ քննարկելու «ձախողված հրադադարը»։

Նա Reuters-ին հայտնել է, որ քանի դեռ սիրիական ժողովուրդը տառապում է, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։

Հիջաբն ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը Սիրիայի աջակցության խմբից ակնկալում է «վճռական քայլեր՝ Սիրիայի ժողովրդին սպանողների դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG