Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նոր համազեկուցող է նշանակվել


Ռումինացի օրենսդիր Ցեզար Ֆլորին Պրեդան նշանակվել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նոր համազեկուցող։ Նա այդ պաշտոնում փոխարինում է իսպանացի պատգամավոր Ագուստին Կոնդեին։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, մոնիտորինգային հանձնաժողովն այսօր է ընդունել Պրեդային համազեկուցող նշանակելու որոշումը։

Ռումինացի պատգամավորը ԵԽԽՎ-ում ներկայացնում է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» խմբավորումը։

Ադրբեջանի հարցով երկրորդ համազեկուցողը ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շտենախն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG