Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Ռուսաաստանի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG