Մատչելիության հղումներ

ԼՂ կառավարության բացած հատուկ հաշվին փոխանցվել է շուրջ 3 մլրդ դրամ


Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-18-ը ժամանակահատվածում փոխանցվել է 3 միլիարդ 140 միլիոն 474 հազար 363 դրամ (շուրջ 6․5 միլիոն դոլար)՝ 3 հազար 935 անձանց կողմից: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնը՝ հիշեցնելով, որ ամբողջ գումարն ուղղվելու է Պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

«Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG