Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հավելյալ ուժեր կուղարկի Իրաք


Իրաք - Ամերիկացի զինվորականները վարժանքներ են անցկացնում իրաքյան զինված ուժերի համար, հունվար, 2016թ․
Իրաք - Ամերիկացի զինվորականները վարժանքներ են անցկացնում իրաքյան զինված ուժերի համար, հունվար, 2016թ․

Միացյալ Նահանգները 200 հավելյալ զինվոր և մի քանի ուղղաթիռ կուղարկի Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակելու համար:

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի՝ լրացուցիչ ուժերը հիմնականում խորհուրդներ կտան առաջին գծին մոտ կանգնած իրաքյան ուժերին:

Կրեմլի փոխանցմամբ՝ երեկ նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ պետք է դադարեցվի Թուրքիայից Սիրիա մտնող զենքի և կռվողների հոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG