Մատչելիության հղումներ

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի


Փիթեր Բալաքյանը Երևանում, արխիվ

Փիթեր Բալաքյանը Երևանում, արխիվ

Ամերիկահայ անվանի գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի՝ Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար:

Երեկ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի է ունեցել գրականության և լրագրության ասպարեզներում հեղինակավոր այս մրցանակի շնորհման արարողությունը: 21 մրցանակակիրներից միայն մեկն է արժանացել ոսկե մեդալի՝ Аssociated Press գործակալության լրագրողական խումբը, որի ներկայացրել էր, թե ինչպես են Հարավարևելյան Ասիայում ստրկական ուժ կիրառում՝ ամերիկյան սպառողին ձկնեղեն մատուցելու համար: Մյուս 20 դափնեկիրները արժանացել են 10 հազարական դոլար դրամական պարգևի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG