Մատչելիության հղումներ

Հայկական զինվորական բուժօգնության թիմը մասնակցում է Գերմանիայում անցկացվող զորավարժություններին


Հայաստանի զինվորական բուժօգնության թիմը առաջին անգամ մասնակցում է Գերմանիայում անցկացվող լայնածավալ վարժություններին:

Զորավարժությունները անցկացվում են Միացյալ Նահանգների եվրոպական ցամաքային ուժերի և օդուժի աջակցությամբ: Զորավարժությունները գնահատելու է հայկական բժշկական թիմի աշխատանքը՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հավաստագրեր ստանալու համար:

«Սա առաջին անգամն է, որ մեր բժշկական թիմը մասնակցում է լայնածավալ վարժությունների»,- ամերիկյան ռազմական առաքելությունները լուսաբանող Dvids կայքի փոխանցմամբ ասել է հայկական թիմի ղեկավար փոխգնդապետ Գեղամ Փաշիկյանը: Նա նշել է, որ վարժությունների պայմանները որքան հնարավոր է մոտ են իրական կյանքին և խոսքը միայն արագ գործելու մասին չէ. - «Շատ հարցեր կան, որ չէինք կարող լուծել և նպատակին հասնել առանց միասին աշխատելու միջազգային գործընկերների հետ»:

Գերմանիայի հարավ-արևելքում, ԱՄՆ-ի եվրոպական ուժերի փորձադաշտում անցկացվող զորավարժություններին մասնակցում է մոտ հինգ հազար զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրներից և եվրոպական համագործակցության գործընկեր երկրներից:

«Քանի որ Հայաստանը պատրաստվաում է ստանալ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գնահատականը, մենք կարծում ենք շատ կարևոր է մեր մասնակցությունը այս վարժություններին, ինչը մեզ թույլ կտա միջազգային աշխատանքի փորձ ձեռք բերել, ավելի լավ պատրաստավել գնահատման համար»,- ասել է փոխգնդապետ Փաշինյանը:

Վարժություններում բժշկական միացյալ խումբը չորս մակարդակի մոբիլ հոսպիտալներ է ստեղծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Վարժությունների սցենարով ռազմաօդային ուժերի 173-րդ բրիգադը գրոհ է կազմակերպում պայմանական հակառակորդ երկրի վրա:

«Նրանք փորձում են առաջին հերթին գրավել օդանավակայանը, մենք հետևելու ենք նրանց և հընթացս ստեղծենք առաջին մակարդակի հոսպիտալը, իսկ հետո արդեն երկրորդ մակարդակի հոսպիտալը՝ հայաստանցի վիրաբուժների հետ», - պատմել է 173-րդ բրիգադի օժանդակ գումարտակի բժշկական ծառայության ղեկավար Քրիստոֆեր Մեյբերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG