Մատչելիության հղումներ

Վրաստանի պետական անվտանգության ծառայություն վեց մարդ է ձերբակալել ռադիոակտիվ նյութերի անօրինական իրացման կասկածանքով: Ձերբակալվածներից երեքը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ մյուս երեքը՝ Հայաստանի:

Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է պետական անվտանգության ծառայության հատուկ կարևոր գործերով քննիչ Սավլա Մոտիաշվիլին:

Ըստ անվտանգության ծառայության՝ ձերբակալվածները փորձել են ռադիոակտիվ ուրանը (U 238) վաճառել 200 միլիոն դոլարով:

Քննիչն ասել է, որ նրանք ձերբակալվել են հանցագործություն կատարելու փաստով՝ ձերբակալվածներից մեկի տնից առգրավվել է ուրան պարունակող գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ:

Ռադիոլոգիական փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված ուրանի ճառագայթման աստիճանը վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար,

Քննությունը տարվում է ռադիոակտիվ նյութերը անօրինական պահելու և իրացնելու հադվածներով, որոնք 5-ից 10 տարի ազատազրկում են նախատեսում:

Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վեց ձերբակալվածների համար որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG