Մատչելիության հղումներ

Ընտրախախտման ահազանգ՝ թիվ 25/13 ընտրատեղամասում


Հրազդանի թիվ25/13 ընտրատեղամասում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը բարձրաձայնում էր, որ ժամը 2-ի դրությամբ քվեարկած ընտրողների թիվը և մարված ելունդների թիվը չեն համընկնում:

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը դիմել էր տեղամասային հանձնաժողովի նախագահին, պահանջելով թույլ տալ ծանոթանալ ընտրողների ցուցակին, սակայն վերջինս մերժել էր:
Ահազանգի առնչությամբ ընտրատարածք եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը, ով դիմել էր ոստիկանությանը և հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ պնդելով, որ օրենսգիրքը թույլ է տալիս ծանոթանալ ընտրողների ցուցակին, առանց նկարելու և պատճենելու:

Ընտրատեղամաս եկավ նաև ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը, ով ևս արգելեց ծանոթանալ ընտրողների ցուցակին, իսկ Իոանիսյանի մեջբերումներին Ընտրական օրենսգրքից՝ պատասխանում էր, որ եթե խնդիր ունեն՝ թող գրավոր բողոք ներկայացնեն:

Ի վերջո ընդդիմադիրներին թույլատրվեց ծանոթանալ ցուցակներին և պարզվեց, որ օգտագործված քվեաթերթիկների թիվը 15-ով ավելի էր ընտրողների թվից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG