Մատչելիության հղումներ

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է


Երկրաշարժի հետևանքով փլուզված շինություն Էկվադորում
Երկրաշարժի հետևանքով փլուզված շինություն Էկվադորում

Ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվն աճում է․ BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 233 մարդ զոհվել է, շուրջ 500-ը` վիրավորվել:

Երկրաշարժը զգացվել է անգամ էպիկենտրոնից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում` Կիտոյում, որտեղ անջատվել է էլեկտրամատակարարումը, դադարել է գործել որոշ բջջային օպերատորների կապը:

Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեան երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել և չեղյալ է հայտարարել իր նախատեսված այցը Վատիկան:

Էկվադորում վերջին անգամ նման ուժգնության երկրաշարժ արձանագրվել էր 1979 թվականին, երբ 600 մարդ զոհվել էր, 20,000-ը` վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG