Մատչելիության հղումներ

logo-print

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 22365 ընտրող, կամ ընտրողների մոտ 50 տոկոսը:

«Ազատությունն» այցելել է մի շարք ընտրատեղամասեր և ընտրողների կուտակումներ արձանագրել:

Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր անցկացվող ընտրություններում պայքարում են գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG