Մատչելիության հղումներ

Սպիտակում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36 տոկոսից ավելին


Սպիտակում անցկացվող համայնքապետի ընտրություններում ժամը 14.00 -ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 4874 քաղաքացի՝ ընտրողների 36.71 տոկոսը:

Թիվ 29 ընտրատարածքաին ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ (դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի), հանձնաժողովը որևէ դիմում-բողոք չի ստացել:

Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը: Հանրապետական երկու թեկնածուներն էլ համոզված են՝ ընտրակեղծիքներ չեն լինի:

Վաղ առավոտից մարդիկ ակտիվորեն մասնակցում են ընտրություններին, այդ են փաստում թե՛ ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները, թե՛ դիտորդները:

Որևէ միջադեպ կամ խախտում դեռևս չի արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG