Մատչելիության հղումներ

Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիայի հակամարտությունը, երկկողմ առևտուրը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 16-ին Անկարայում ընդունել է Իրանի իր գործընկեր Հասան Ռոհանիին:

Կողմերը քննարկել են սիրիական հակամարտությունն ու երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման արդյունքում կողմերի միջև երկկողմ առևտուրը առաջիկայում կհասնի տարեկան 30 միլիարդ դոլարի` այժմյան 10 միլիարդի փոխարեն:

Իր հերթին Ռոհանին հայտարարել է, որ «հասունացել է Թուրքիայի և Իրանի միջև հետպատժամիջոցային իրավիճակում համագործակցելու հնարավորությունը»: Ռոհանին հատկապես կարևորել է թուրքական բանկերի հետ համագործակցելու` Իրանի ցանկությունը, ինչը Թեհրանին հնարավորություն կտա մուտք գործել միջազգային ֆինանսական շուկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG